stout;
great;
thick;
rough, rude, rustic, unpolished;
awkward, ill-shaped, ill-made;
rugged, toilsome, difficult;
— զգեստ, coarse cloth;
— ձայն, rough voice;
harsh sound;
— գոյնք, stiff or unconnected colouring.
• , ի հլ. «կոշտ, անհարթ, խորտու-բորտ, հաստ» Պղատ. Նիւս. Փիլ. Պիտ. «թանձր, կոպիտ, հաստ (զգեստ)» Ոսկ. Բ, կոր. «թաւ, կոշտ, հաստ (ձայն)» Սարգ. Սահմ. Պրպմ. 238. «խիստ ճգնական (կեանք)» Տաթև. ձմ. ժզ. «ցուրտ, սառն» Տիմոթ. էջ 324 (տե՛ս իմ Հայ. նոր բառեր Տիմոթ. Կուզի մէջ, էջ 82), որից խոշորա-գոյն Կորիւն. Ոսկ. Ագաթ. խոշորավար Իւա-գըր. խոշորեցուցանել Ոսկ. Ա. կոր. խոշո-րութիւն Ոսկ. յհ. ա. 3, Բ. կոր. ժդ. Վեցօր. 97. յետնաբար «սխալ», հմմտ. Վրդն. սղ. յռջ. (Ամն կրկին էր գրած, սրբեցին. զխոշո-րութիւն եօթանասունքն «Տարին երկու անռամ էր գրած, սխալը ուղղեցին»).-անխոշոր «որ կոպիտ չէ» ԱԲ. խոշորշի (մասնիկի համար հմմտ. լայնշի, բոլորշի) Փիլ. իմաստ. էջ 94 (նորագիւտ բառ).-խոշոր՝ գրուած է նաև խաշար Փիլ. Բրս. հց. Մագ. թղ. 204, խաշոր Տիմոթ. կուզ, էջ 32 (ճանապարհի անհար-թութեան համար ասուած)։-Գաւառական-ների և արդի գրական լեզուի մէջ խոշոր նշանակում է «մեծ, աւելի՝ կոպիտ կերպով մեծ»։ Բառիս հետ նոյն են խոժոռ (տե՛ս այս բառը առանձին), խշուր «փշրանք, մանրուք» ՀՀԲ. «փոքր, սակաւ, քիչ» Բառ. երեմ. էջ 142 և 146. «բոյսերի սէզ կամ ճիլ՝ որով փաթաթում են նոր պատուաստուած տուն-կերը» Վստկ. 130, 138 (երկուսն էլ գըծ. խշրով, որից էլ Վաստակոց գրոց հրատա-րակիչը՝ էջ 247 և ՀԲուս. § 998 դնում են ուղ. խշր! մինչդեռ խշուր ձևը գտնում ենք հենց գաւառականների մէջ). խշրել «փշրել, մանրել» ՀՀԲ. «կոխել, փշրել» Բառ. երեմ. էջ 146. թերևս նաև խեշերանք «բեկորներ» Յհ. իմ. պաւլ։
• = Բառիս հետ նոյն են վրաց. ხომორი խո-շորի կամ ხუმური խուշուրի «ոչ մեծ, ոչ փոքր, այլ միջակ մեծութեամբ. 2. բռնկցնե-լու նիւթ, տաշեղ, կպչան, Յ. քարի մանը կտորներ, խիճ. 4. ո՛չ հաստ ոլորած թել», ხვიმერი խվիշերի «կտոր կտոր կոտրտած». ხვიჟირი խվիժիրի «խոշոր ջարդած կտոր-ներ, աղի կռոճ ևն (=Պլ. խոշոր աղ)», დახ-ვიჟრვა դախվիժրվա «քար կամ աղ կոտրա-տել», ღახააჯς, ծախվիժրա «ճանապարհի համար քար ջարդել», սվան. խոշա «խոշոր, մեծ, երէց», պրս. [arabic word] xušā̄ra «փշրանք. որ ի սեղանի ի կերակրոյ և ի հացէ թափի»։ արաբ. [arabic word] xuš̌ar, [arabic word] ❇šara «սե-ղանից աւելացած փշրանք, առհասարակ ա-ւելորդ և դէն գցելու բան» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 839). [arabic word] xarāš̌a «տաշեղի նման թափթփուք», [arabic word] xaraš «մանրուք իրեր» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 325). բայց յայտնի չէ թէ ի՞նչպէս պէտք է կապել այս բոլորը իրար հետ և ո՛րն է նրանց նախնա-կան աղբիւրը։ Հիմնական նշանակութիւնն է անշուշտ «ջարդոտած կտորներ», ինչ որ յա-րաբերական գաղափար է և կարող է ըմբըռ, նուել ըստ տեղւոյն «մանր, փշուր, փշրանք» և կամ «խոշոր, մեծ կռոճներով». այս վեր-չինից էլ կբխի «կոպիտ, կոշտ կամ անհարթ (խոժոռ)» գաղափարը։-Աճ.
• Հիւնք. խոշոր բառը հանում է խերևէջ քմանր փող» բառից։-Մառ, Hoвыи Bосток 1924, л 5, էջ 319 կցում է սվան-խոշա և վրաց. խոշոր(ի) բառերին։
• ԳՒՌ.-Ախց. Խրբ. Կր. Ննխ. Պլ. Ռ. Սչ. խօշօր, Տիգ. խօշուր, Ակն. Հմշ. խօշէօր, Սեբ. խօշէր, Ասլ. խէօշօ՜՝ր, Զթ. խիւշիւյ, խիւշիւր, Հճ. խուշոյ, Տփ. խօժօր (տե՛ս և խոժոռ բա-ռի տակ). այս բոլորը նշանակում են «մեծ. խիստ մեծ» և այս իմաստով էլ ընդունուած է արդի գրական լեզուի մէջ. որի համեմատ էլ կազմուած է խոշորացոյց բառը։ Շատ ճետաքրքրական ձև է Ղրբ. խա՛շար «լայն ծակերով հիւսուած (շոր, քամիչ ևն)», որ ներկայացնում է հին հայերէնի խաշար գըր-չութիւնը։-Այս բառից կազմուած նոր ձևեր են խոշորիկ, խոշորկեկ, խոշրիլ, խոշրուկ, խոշրուկապուր, խոշորտանք, խսշրտուք, խոշրունք, խոշրունքոտ ևն։-Նոյն արմա-տին յարակից ձևեր են նաև՝ խշուր Երև. Լ Ղզ. Ղրբ. «ցախի՝ փայտի մանր կտորներ՝ որ կպչան են անում», Ղրբ. «պտուղ ուտե-լու ժամանակ՝ հաւաքուած կեղևները և կր-ճեպները», Ալշ. Մշ. «փշրանք», խշուր-մշուր, խշուր-փշուր «խռիւ, փայտի կտորտանք». խշուր-փշուր լինել Ղզ. «փշրուիլ», խշրել Ալշ. Մշ. «մանր ջարդել», Ղզ. «փշրել, ման-բել», Երև. «վատնել, փչացնել», խրշել Սվ «մանրել», խշրիլ Եւդ. «մանրւիլ, փշրուիլ», խշրուք Ալշ. Եւդ. Մղ. «մանրուք, կտոր-տանք», խշրտուիլ Վն. «փշրուիլ, փշուր փը-շուր լինել», խժռել Երև. Լ. Ղրբ. Տփ. «ջար-ղել, բրդել. 2. կրծել, ծամել. 3. վատնել, փճացնել», խժռանք Երև. «մեծ կտորներ (աղի ևն)»։
• ՓՈԽ.-Կալ կիրգիզ. [arabic word] kožur «խո-շոր, վիթխարի (քար)». ունի Будaговъ 2, 412. թուի թէ պատահական նմանութեւն ու-նի և կամ ուրիշ ճամբով յառաչացած։